News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարում է, ճիշտ հակառակ ուղղությամբ է լինում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքին լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի եւ Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թեւանյանը անդրադառնալով՝ Հայաստանի վարչապետի այսօրվա ուղերձին։

«Խաղաղությունից խոսում է՝ պատերազմ է բերում։ Ես սարսափով եմ լսում «ինքնիշխանություն» բառն իր շուրթերից։ Դա նշանակում է՝ ինքը ոչնչացնելու է մեր ինքնիշխանությունը։ Երբ նա խոսում է, թե հանուն այդ ինքնիշխանության ենք պայքարում, դա լրջագույն սպառնալիք է, դա պետք է բոլորիս մտահոգի»,- ասաց Թեւանյանը։

Թեւանյանն ընդգծեց՝ Փաշինյանը, իրականացնելով թուրք-ադրբեջանական ծրագիր, Հայաստանին միտումնավոր թշնամացնում է հնարավոր բոլոր բնական դաշնակիցների հետ, Հայաստանը թողնում է մենակ։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հեռացնելու ծրագրերին՝ Թեւանյանն ասաց, որ ամենակարեւորը համաժողովրդական ընդվզումն է. «Մենք կարծում ենք՝ այդ ընդվզումը արդեն մարդկանց սրտերում ու հոգիներում է։ Բոլորիս ջանքերը պետք է լինեն գործադրել բոլոր հնարավոր էներգիան՝ փոփոխությունների ուղղությամբ։ Մենք հասկանում ենք, որ նա դուրս գրված գործիչ է։ Նա շատ լավ հասկանում է՝ ինչ է բերել եւ ինչ է բերում։ Պետք է այնպես անենք, որ առավելագույն անցնցում լինի փոփոխությունը, եւ կարողանանք խուսափել հնարավոր արկածախնդրություններից եւ հարձակումներից»։

Անդրանիկ Թեւանյանը համոզմունք հայտնեց, որ իշխանափոխության դեպքում եւ՛ Արցախում, եւ՛ Հայաստանում անվտանգային միջավայրը կտրուկ փոխվելու է. «Այն սպառնալիքները, որոնք տեսնում ենք, այլեւս չենք տեսնելու կամ ընթացքում այլեւս չենք տեսնելու։ Եթե այս իշխանությունը պատերազմ է բերում, եւ իրենց պատճառով լայնամասշտաբ պատերազմի շեմին ենք իրենց պատճառով, նույն Նիկոլ Փաշինյանը հաստատ չի կարող եւս մեկ պատերազմ ղեկավարել եւ եւս մեկ պարտության տանել մեր ժողովրդին։ Այսինքն՝ ցանկացախ պարագայում իշխանափոխությունը դառնում է անվտանգության գլխավոր նախապայման»։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթուղթը կարող է գործել, եթե պաշտոնական Երեւանը դավաճանաբար պատերազմ չհայտարարի Ռուսաստանին եւ դուրս գա պրահյան գործընթացից.

«Բանակցային գործընթացը փլուզվել է, երբ իրար հակադիր կառույցներ զբաղվել են նույն խնդրով։ Փաշինանն Արցախը հանեց աշխարհաքաղաքական աճուրդի, որի արդյունքում ստացանք հարվածներ բոլոր կողմերից եւ անվստահություն բոլոր կողմերից։ Մենք պետք է պահանջենք եւ պարտադրենք նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի իրականացում։ Սակայն 2022-ի հոկտեմբերի 6-ին գործընթացը տարավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը թուրք-ադրբեջանական նախապայմանները բավարարեց, որից հետո փակվեց Լաչինի միջանցքը»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ