News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Բրյուսելը դատապարտել է Կոսովոյի հյուսիսում ոստիկանների վրա հարձակումը, որի հետևանքով մեկ սպա է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։ Եվրամիությունը «խստորեն դատապարտում է զինված հանցախմբի կողմից Կոսովոյի ոստիկանների վրա Բանսկայում տեղի ունեցած նողկալի հարձակումը», - ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը կոչ է արել պարզել միջադեպի բոլոր հանգամանքները և հանցագործներին պատասխանատվության ենթարկել, հայտնում է DW-ն։

«Ավելի շատ անմեղ մարդիկ են վտանգի տակ Բանսկա վանքի շրջակայքում շարունակվող մարտերի պատճառով: Այս հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն», - գրել է Բորելը։

Բացի այդ, նա նշել է, որ արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայությունը տեղում սերտ կապի մեջ է իշխանությունների և ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության KFOR-ի հետ։ ԵՄ-ն և նրա անդամները ևս մեկ անգամ կոչ են անում հակամարտող կողմերին միջոցներ ձեռնարկել Հյուսիսային Կոսովոյում լարված իրավիճակը լիցքաթափելու համար, ասվում է հայտարարության մեջ։

 



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ