
Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ սեպտեմբերի 24-ի տեղեկագրում։
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված կազմավորումները ռուսաստանյան խաղաղապահների հսկողության ներքո շարունակել են զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։
Սեպտեմբերի 24-ի դրությամբ հանձնվել է 6 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 1200 միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ և շարժական զենիթահրթիռային համակարգեր, մոտ 130 հազ․ զինամթերք։