News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Ունենք վարչապետի թեկնածու, ժամանակին ամեն ինչ կներկայացվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքին լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի եւ Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թեւանյանը։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք ինքն է ընդդիմության վարչապետի թեկնածուն, Թեւանյանն ասաց. «Ժամանակին ամեն ինչ կներկայացվի»։

Հարցին, թե ինչո՞ւ է գործընթացը գաղտնի պահվում, Անդրանիկ Թեւանյանն արձագանքեց. «Գործընթացը գաղտնի չի պահվում, ուղղակի այն իր տրամաբանական ընթացքն ունի։ Մենք այդ հարցը չենք քննարկել, բայց, բնականաբար, այդ հարցը մեր օրակարգում է եւ չի կարող չլինել որովհետեւ հանրությունն էլ է դա պահանջում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ