
Քաղաքացիները Ոստիկանության մոտից երթով եկան Հանրապետության հրապարակ։
Նշենք, որ մինչ այդ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո քաղաքացիները երթով շարժվել էին դեպի Ոստիկանություն։
«Մենք չենք գնում ինչ-որ մեկի հետ հանդիպենք, գնում ենք մեր բողոքն արտահայտենք ընդդեմ ոստիկանական բռնությունների»,- Հանրապետության հրապարակում հայտարարել է նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
Նշենք, որ վաղն առավոտյան՝ 8։00-ից Երեւանում եւ մարզերում տեղի են ունենալու անհնազանդության ակցիաներ։ Ակցիայի մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։