
Չինաստանի հարավարևմտյան Գույչժոու նահանգի Պանչժոու գավառի ածխահանքում կիրակի առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով 16 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները, փոխանցում է Սինհուան։
Հրդեհը տեղի է ունեցել ժամը 08:10-ի սահմաններում Պանգուան գյուղի «Շանցզյաոշու» ածխահանքում։
Նախաքննությամբ պարզվել է, որ ժապավենային փոխակրիչի բռնկման հետևանքով 16 մարդ հայտնվել է արգելափակման մեջ։
Պաշտոնյաները հայտնել են, որ հրդեհը մարվել է։