
Ֆրանսիան հետ կկանչի իր դեսպանին Նիգերից, իսկ մոտակա ամիսներին դուրս կբերի իր ռազմական զորախումբը արևմտաաֆրիկյան այս երկրում հեղաշրջումից հետո, որի հետևանքով տապալվեց ֆրանսիամետ նախագահը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում է France 24-ը։
«Առաջիկա ժամերին մեր դեսպանը և մի քանի դիվանագետներ կվերադառնան Ֆրանսիա»,- ասել է Մակրոնը։
Նա հավելել է, որ ռազմական համագործակցությունը «ավարտվել է», և ֆրանսիական զորքերը կսկսեն դուրս բերվել «առաջիկա ամիսներին և շաբաթներին», իսկ ամբողջությամբ դուրս կբերվեն «մինչև տարեվերջ»:
Նիգերում մոտ 1500 ֆրանսիացի զինվոր կա։