News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Մահացել է սիցիլիական մաֆիայի պարագլուխ Մեսինա Դենարոն, որին անվանում են նաեւ «վերջին կնքահայր»։

61-ամյա Դենարոն, որը հաստ աղիի քաղցկեղ ուներ, ուրբաթ օրվանից կոմայի մեջ էր, որը բժիշկները վերջնական էին համարում։ Դենարոն ամենափնտրվող փախստականն էր Իտալիայում, մինչեւ որ բռնվեց այս տարվա հունվարին՝ 30 տարի փախուստի մեջ գտնվելուց հետո։

Մեսինա Դենարոն ահաբեկում էր պետությունը Կոզա Նոստրայի անունից մինչեւ 1993 թվականը, երբ նրան հաջողվեց թաքնվել։

Նա դատապարտվել է ցմահ բանտարկության այն բանից հետո, երբ մեղավոր է ճանաչվել բազմաթիվ հանցագործություններում։

Նրան դատապարտել են ավտոմեքենաներ պայթեցնելու համար 1992թ., որոնց հետեւանքով զոհվել են մաֆիայի դեմ պայքարի դատավորներ Ջովանի Ֆալկոնեն եւ Պաոլո Բորսելինոն, ինչը պատճառ հանդիսացավ  սիցիլիական մաֆիայի ճնշման համար։

Մի շարք այլ հանցագործություններից զատ՝ Մեսինա Դենարոյին մեղադրել են նաեւ Հռոմում, Միլանում եւ Ֆլորենցիայում 1993թ. մաֆիայի հարձակումներին հանցակցության մեջ, որոնց հետեւանքով մահացել է 10 մարդ։

«Մարդկանցով, որոնց ես ինքս եմ սպանել, կարող էի գերեզմանատուն լցնել»,- մի առիթով ենթադրաբար հայտարարել է Դենարոն, բայց այս հայտարարությունը հնարավոր չէ հաստատել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ