News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի հետո հայերը նորից փախուստի են դիմում փրկվելու համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Սինջարի ակադեմիայի նախագահ եւ համահիմնադիր Մուրադ Իսմայիլը։

«Ես քիչ բան կարող եմ անել հայերի համար, բայց կարող եմ նրանց ասել, որ մենք սիրում ենք ձեզ։ Ուժեղ եղեք եւ երբեք չհանձնվեք... Ես լալու անհրաժեշտություն չեմ զգացել, բայց այսօր Արցախի ժողովրդի հետ զգում եմ այդ անհրաժեշտությունը։ Ափսոս, որ աշխարհը նորից դավաճանեց ձեզ... Ես գիտեմ, դուք անհույս եք։ Բայց ձեր քաղաքակրթությունը եւ ձեր ժողովուրդը գոյատեւել են հարյուրավոր տարիներ, եւ ձեզ չեն կարող ջնջել երկրի երեսից»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ լռությունը զանգվածային հանցագործությունների ժամանակ միշտ գլխավոր թեմա է։ «Ինչ-որ մեկն ինձ ասել է, որ երբ քրդերին հազարներով սպանում էին  քիմիական գրոհների ժամանակ, (ՄԱԿ) Անվտանգության խորհրդում դա գրեթե չէին քննարկում, բոլորը փորձում էին թաքցնել դա։ Դա տեղի է ունենում այսօր արցախահայերի հետ։ Եվ նորից լռություն ու անգործություն։ Եվ նորից մարդկությունը որոշում է կանգնել անմարդկայնության ճանապարհին... Հենց դա տեղի ունեցավ հրեաների հետ Հոլոքոստի ժամանակ, եմենցիների, սիրիացիների, եզիդների հետ։ Գրեթե բոլորի հետ, ովքեր դարձան զանգվածային չարագործությունների զոհ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ