
Այսօր ժամը 09։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի: Ազգային կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ փաստաբանները զբաղվում են քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ:
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները։ Փակվել են, մասնավորապես, Սարյան, Թումանյան, Մոսկովյան, Աբովյան, Ռուբինյանց փողոցները, Կոմիտաս–Գյուլբենկյան խաչմերուկը։ Կարմիրբերետավորներն արդեն սկսել են բերման ենթարկել քաղաքացիներին։
Հանրապետության հրապարակում ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։