News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Արցախի Ճարտար գյուղի բնակիչ մի կին տեսանյութ է հրպարակել հայրենի գյուղից, որտեղ արցունքն աչքերին հայտնում է, որ վերջին անգամ է տեսնում գյուղը:

«Ինձ համար աշխարհի ամենացավալի օրն է այսօր: Այս պահին իմ Ճարտարի բարձունքում եմ, հրաժեշտ եմ տալիս իմ հայրենիքին, լսում գարեզմանների լացուկոծը: Իմ հայրենիք, ինձ ներիր, ուզում չեն քեզ թողիմ, իմ Ճարտար, ուզում եմ էստեղ պրել, քո օդը շնչեմ, ուզում եմ քո ծառերի բերքը ուտեմ, աղբյուրներից ջուրը խմեմ: Հայրենիքս, հայրենիքս, վախ, իմ վիրավոր հայրենիքս, ես քո ցավը տանիմ: Ես չգիտեմ՝ նորից վերադառնալու եմ քո գիրկը, թե չէ, բայց իմացիր, որ դու շատ թանկ ես ինձ համար: Շատ ես սուրբ, մեզ ներիր, որ չկարողացանք քեզ պահել:

Ոկորդս ցավից, անզորությունից խեղդվում ա, պայթում եմ: 30 տարեկանում 4 զավակ են քո հետ սնել, պահել, մեծացրել, բայց էսօր դու կոտրվել ես, ընկել ես: Անիծում եմ այն մարդկանց, որոնք մեղավոր են այս ամենի համար, ատում ամեն ինչ աշխարհում: Ուզում չին թողեմ իմ տունս, տեղս, , իմ սուրբ ծննդավայրս: Ախ,  Ճարտար, ինչքան ցավեր ես տեսալ: Էս պահին գերեզմանների լացուկոծն է, մարդիկ լացում են, ուզում չեն թողնեն իրենց գերեզմանները: Աշխարհում չկա ավելի մեծ ցավ, երբ հայրենիքդ ես թողնում, որ հրաժեշտ ես տալիս քո ծննդավայրին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ