News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների, երթերի, այլ գործողությունների ընթացքում դրանց մասնակիցների կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 49 անձի նկատմամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ-ից:

Նրանցից 39-ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է  զանգվածային անկարգություններին մասնակցության համար, 4-ին՝ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար, 2-ին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, մյուսներին` տարաբնույթ այլ առերևույթ հանցագործություններ կատարելու համար։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություններ են ներկայացվել` քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 39-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Սեպտեմբերի 24-ի ժամը 16:00-ի դրությամբ՝ միջնորդությունները դատարանների կողմից ամբողջությամբ բավարարվելու արդյունքում արդեն իսկ կալանավորվել է 26 անձ։ Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ մի քանի միջնորդություններ դեռևս քննարկման փուլում են։

Երևան քաղաքում իրականացվող զանգվածային հավաքների ընթացքում դրանց մասնակիցների կողմից առերևույթ կատարված հանցագործության դեպքերի վարույթներով ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում նախաքննությունը շարունակվում է։ Դրանց շրջանակներում շարունակվում են զանգվածային անկարգություններին մասնակցած բազմաթիվ անձանց հանցավոր արարքների անհատականացման, վերջիններիս ինքնությունները պարզելու, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու գործողությունները։

ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է, որ զանգվածային հավաքների անցկացումը պետք է համապատասխանի «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին։ Նշված օրենքի համաձայն՝ արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնության և դրանց քարոզի նպատակներով։ Իսկ հավաքի մասնակիցները պարտավոր են հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ, կատարել կարգ ու կանոնի պահպանման վերաբերյալ ցուցումները, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելուն։

ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով սահմանվում է, որ հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններին մասնակցելը, եթե մասնակցի արարքը զուգորդվել է բռնություն գործադրելով, կամ անձի կյանքը կամ առողջությունը վտանգող այլ արարքի կատարմամբ, հրկիզումով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք գործադրելով, կամ այդ գործողությունները կազմակերպելով կամ ղեկավարելով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ադրբեջանցին վիրավորել է նախկին կնոջն ու սպանել նրա նոր ամուսնուն
Ընտանիքի անդամների վկայությամբ, կինը ամուսնուց բաժանվել է 6 ամիս առաջ․․․
Պակիստանի ոստիկանությունը 4 հոգու է ձերբակալել՝ սոցցանցերում լուսանկարի պատճառով 18-ամյա աղջկան սպանելու համար
Ոստիկանությունն ասում է, որ աղջկա վրա կրակել է սեփական հայրը․․․
ԶԼՄ. Լեհաստանում դպրոցի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ
Հարձակվողին հաջողվել է փախչել
Դատախազը նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության
Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հաստատել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի վերաբերյալ հեռակա կարգով իրականացված քրեական…
Ավազակային հարձակմամբ և բռնության կիրառմամբ հափշտակել են քաղաքացու ավտոմեքենան. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների...
Տավուշի ոստիկանները «ԿամԱԶ»-ում ապօրինի հատված փայտանյութ են հայտնաբերել
Վարորդը և համագյուղացի չորս տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանությանՏավուշի և Իջևանի բաժիններ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ