News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Հիդրոէներգետիկայով հարուստ Տաջիկստանը նախատեսում է մինչեւ 2040թ. արտադրել 1 մլն տոննա կանաչ ջրածին երկրի ներսում օգտագործելու եւ Կենտրոնական Ասիայի հարեւան երկրներ արտահանելու համար, Reuters-ին տեղեկացրել է երկրի էներգետիկայի եւ ջրային պաշարների նախարար Դալեր Ջուման։

Նրա խոսքով՝ Տաջիկստանը նախատեսում է մինչեւ 2030թ. ունենալ վերականգնվող էներգիայի 10 գիգավատ հզորություն։ «Մենք լիովին կախված ենք նավթամթերքների ներմուծումից... եւ կանաչ ջրածնի արտադրության ճանապարհային քարտեզ ենք մշակում»,- ասել է Ջուման։

Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ Տաջիկստանի հիդրոպոտենցիալը օգտագործվում է մոտ 4 տոկոսով։

Տաջիկստանը նախատեսում է  մինչեւ 2030թ. արտադրել 500 000 մլն տոննա կանաչ ջրածին եւ կրկնապատկել այդ թիվը մինչեւ 2040թ., ասել է Ջուման, ընդ որում՝ այդ ծավալի 75 տոկոսը կարտահանվի Կենտրոնական Ասիայի երկրներ։

Բայց քանի որ կլիմայի փոփոխությունը հանգեցրել է սառցադաշտերի հալվելուն Տաջիկստանում, երկիրը ցանկանում է, որպեսզի մինչեւ 2030թ. էլեկտրաէներգիայի 10 տոկոսը կարելի լինի ստանալ այն աղբյուրներից, որոնք տարբերվում են հիդրոէներգետիկայից, այդ թվում արեւային եւ քամու էներգիայից, որպեսզի դիվերսիֆիկացնի էլեկտրաէներգիայի աղբյուրները, ավելացրել է Ջուման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն էլեկտրաէներգիա արտադրելու լուրջ ներուժ ունի, որը կարող է մատակարարվել Եվրոպա. Ցիկոլիա
Ցիկոլիան վստահ է, որ խաղաղությունն անհնար է կամ չի կարող երկարաժամկետ լինել առանց տնտեսական շահերի...
Բաքուն և Բրյուսելը կթարմացնեն էներգետիկայի ոլորտում գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը
Մենք արդյունավետ քննարկումներ անցկացրեցինք Հարավային գազային միջանցքի և կանաչ էներգետիկ միջանցքի (դեպի Եվրոպա) և մեր էներգետիկ երկխոսության այլ առաջնահերթությունների վերաբերյալ...
Հայաստանի ատոմակայանը շատ կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ ոլորտի համար․ ՀՀ նախագահ
Այն ապահովում է Հայաստանի էներգետիկ հզորության 25-30 տոկոսը...
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 80,6 դոլար՝ նախորդ օրվա գնի անկումից հետո
Ինչը 23 ցենտով ցածր է նախորդ նստաշրջանի փակման գնից...
Brent նավթի մեկ բարելի գինը 82,95 դոլար է
Էտալոնային մակնիշի նավթի գինը հինգշաբթի առավոտյան տատանվում է...
Առաջիկա տարիներին ավելի քան 10 երկրներ կսկսեն միջուկային աղբյուրներից էլեկտրաէներգիա արտադրել. ՄԱԳԱՏԷ 
Մի քանի տարվա ընթացքում կլինեն մեկ տասնյակ կամ 13 (նոր) միջուկային երկրներ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ