News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Թալիբանն Աֆղանստանի քաղաքների համար տեսախցիկների լայնածավալ ցանց է ստեղծում։ Այս մասին Reuters-ին հայտնել է ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Թալիբները խորհրդակցություններ են անցկացնում չինական հեռահաղորդակցական սարքավորումներ արտադրող Huawei-ի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ:

Թալիբների ներկայացուցչի խոսքով՝ զինյալների միջազգային խմբավորումների հարձակումների կանխումը ընկած է Թալիբանի եւ բազմաթիվ արտասահմանյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ փոխգործակցության հիմքում: Սակայն որոշ վերլուծաբաններ կասկածի տակ են դնում ծրագիրը ֆինանսավորելու սահմանափակ ռեժիմի կարողությունը, իսկ իրավապաշտպան խմբերը մտահոգություն են հայտնել, որ ցանկացած ռեսուրս կօգտագործվի ցուցարարներին ճնշելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ