News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Իրականության մեջ  այս պահին Արցախում տեղի է ունենում բռնի  տեղահանություն։ Հենց այնպես չէ, որ մարդիկ իրենց ցանկությամբ թողնում են  իրենց հայրենի օջախները, բնօրրանները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, որը շատ ակնհայտորեն երևում էր վերջին ժամանակահատվածում, վերջին 9 ամիսը հյուծող ժամանակահատածն էր, նպատակ ունեին արցախցիների դիմադրողականությունը կոտրել, իսկ վեջին փուլում բուն մարտական  գործողություններ ծավալել։

«Ցավալիորեն, դա տեղի ունեցավ Հայաստանի իշխանությունների լռության, որոշ դեպքերում էլ արտոնման պայմաններում»,- ասաց պատգամավորը։

Տ. Աբրահամյանն ընդգծեց՝ արցախցիներն իրենց մարտը բոլոր առումներով տվեցին. «Արցախցիները, որքան հնարավոր էր, առաջնագծի` իրենց վստահված հատվածը, պահեցին։ Չկա մի մարտական դիրք, որը լքած զինծառայող լինի, բոլոր ուղղություններով մարտեր են մղվել։ Կան դիրքեր, որտեղ ամբողջ անձնակազմը զոհվել է։ Այսինքն նույնիսկ այդ գնով իրենց վստահած սահմանագիծը պահպանել են»։

Չնայած դրան, նրա խոսքով,  ուժերի անհավասարությունն ակնհայտ էր` մի կողմից Ադրբեջանին բոլոր հնարավորություններով աջակցում էր Թուրքիան, մյուս կողմից էլ Արցախն արդեն 9 ամիս շրջափակման մեջ էր, առաջին  անհրաժեշտության ապրանքների հետ կապված սուր դեֆիցիտ կար, և այս պայմաններում Արցախը երկար դիմադրել չէր կարող։

«Նաև այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները պասիվ կեցվածք ընդունեցին, նույնիսկ հայտարարեցին, որ որևէ պարագայում չեն միջամտելու, դա ևս Ադրբեջանի համար արտոնում էր մարտական գործողություններն ամենածանր կերպով շարունակելու համար»,- ասաց Տ. Աբրահամյանը։

Ըստ նրա, պատահական չէր, որ լայնամաշտաբ ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը կիրառեց իր զինանոցի ողջ ռեսուսրները՝  հեռահար ճշգրիտ հրթիռային համակարգերից մինչև ռազմական ավիացիա, ԱԹՍ-ներ և այլն։

«Այս պայմաններում արցախցիները պարզապես փակուղու առաջ էին կանգնել։ Նրանց` իրենց հայրենիքից դուրս գալը ոչ թե իրենց ցանկությամբ է, այլ ադրբեջանական ագրեսիայի, միջազգային իրավունքի վախճանի ու Հայաստանի իշխանությունների հանցավոր անտարբերության հետևանքն է»,- ասաց Տ.Աբրահամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ