
Այս պահին կեղծում են ոստիկանական արձանագրությունը, որ ինձ ձերբակալեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Դավիթ Սարգսյանը։
Նշենք, որ ԵՊՀ ռեկտորի ընդունարանից կարմիր բերետավորները բերման էին ենթարկել ԵՊՀ ՈւԽ նախկին նախագահ, լրագրող Դավիթ Սարգսյանին և դասախոս Ցոլակ Ակոպյանին։
Սարգսյանն ու Ակոպյանը բերման են ենթարկվել, քանի որ նրանք պահանջում էին, որպեսզի գաղտնիության պայմաններում անցկացվող գիտական խորհրդի նիստը հրապարակային լինի:
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները, փակվել են բազմաթիվ փողոցներ: Կարմիրբերետավորներն սկսել են բերման ենթարկել քաղաքացիներին։ Մասնավորապես, բերման են ենթարկվել ԱԺ պտգամավոր Թադեւոս Ավետիսյանը, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Հանրապետության հրապարակում ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
ՀՀ առաջին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ երեք օր շարունակ վաղ առավոտից մինչև երեկո Հայաստանը պարալիզացվելու է։
ԵՊՀ-ից բերման ենթարկեցին լրագրող Դավիթ Սարգսյանին, դասախոս Ցոլակ Ակոպյանին