News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կոչը Վարշավային՝ պարզելու միգրացիոն վիզաների հետ կապված մեղադրանքները, լեհական ընտրարշավին միջամտելու փորձ է։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն, հաղորդում է Reuters-ը։

Միգրացիան դարձել է նախընտրական արշավի գլխավոր թեման հոկտեմբերի 15-ի ընտրությունների նախաշեմին։ 

Ավելի վաղ Շոլցը հայտարարել է, որ հարցը պարզաբանում է պահանջում եւ ենթադրել, որ Գերմանիան կարող է քայլեր ձեռնարկել՝ կապված Լեհաստանի հետ սահմանին ստուգումների հետ:

ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը պարզաբանումներ էր պահանջել այդ կապակցությամբ եւ կոչ արել Լեհաստանին արձագանքել այն մեղադրանքներին, թե 350 հազար միգրանտներ ԵՄ շենգենյան վիզաներ են ձեռք բերել լեհական հյուպատոսարաններում միջնորդների միջոցով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ