News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է  սեպտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի, Գերի Փիթերսի եւ մի շարք այլ սենատորների` Սենատի քննարկմանը ներկայացված  երկկուսակցական «Հաջակցություն հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ» օրենսդրական ակտի նախագիծը՝ հույս հայտնելով, որ այն կընդունվի:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի աջակցող ելույթի համար՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակում անչափ կարեւոր է  միջազգային գործընկերների արդյունավետ եւ հստակ քայլերի հրատապությունը, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը:

Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած  հերթական լայնածավալ հարձակման մանրամասներն ու հետեւանքները: Սենատորը տեղեկատվություն է տրամադրել Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր իրականացրած այցից: Նա դատապարտել է  Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակը՝ աջակցություն հայտնելով հայ ժողովրդին: Գերի Փիթերսը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցն ու սենատոր Ուայթհաուսը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության...
Արմեն Գրիգորյանը կմեկնի ԱՄՆ, որտեղ կքննարկի ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով...
ԱՄՆ-ը հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պահպանելու ՀՀ մշակութային ժառանգությունը ողջ աշխարհի համար. դեսպան Քվին
Միացյալ Նահանգները հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պահպանելու...
ՀՀ-ԱՄՆ համագործակցությունն էականորեն ընդլայնվել է, առկա է շատ ավելի մեծ ներուժ. Երևանում է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ
Առկա են հիանալի նախադրյալներ՝ համատեղ աշխատանքները շարունակելու համար...
175 հազար դոլար՝ Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով
Նույն ծրագրի առաջին փուլով արդեն ամրակայվել կամ վերականգնվել են Սբ․ Հակոբ եկեղեցին, Գրիգոր Տուտեորդու խաչքար-մահարձանը և Սբ․ Հարություն եկեղեցին...
Պետք է մաքսիմալ ջանքեր գործադրել Վաշինգտոնում մեր խարխլված դիրքերն ամրապնդելու համար. Սուրեն Սարգսյան
Երեկ ԱՄՆ կոնգրեսում պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարեց, որ…
Ամենաշատ