
2023թ. 1-ին կիսամյակում 12-ամսյա գնաճը կտրուկ դանդաղել է՝ հունիսին հասնելով -0,5 տոկոսի։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, 2023թ. առաջին կիսամյակի բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, սեպտեմբերի 25-ին ասել է հանրապետութան ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Այնուամենայնիվ, ինչպես նշել է նախարարը, բարձր պահանջարկը տնտեսությունում, աշխատավարձի աճի բարձր տեմպերը, ինչպես նաեւ գնաճային ակնկալիքները շարունակել են պահպանվել։ «Ելնելով վերջինից՝ Կենտրոնական բանկը իջեցրել է տոկոսադրույքը ընդամենը 0,25 տոկոսային կետով»,- ասել է Հովհաննիսյանը։
Բացի այդ, 2023թ. առաջին կիսամյակում բանկային համակարգի վարկերի եւ դեպոզիտների ծավալների աճը շարունակել է արագանալ։ «Հիպոթեկային վարկերի աճը շարունակել է առավել մեծ ավանդը ներդնել վարկավորման աճի մեջ, ինչին նպաստել է եկամտահարկի հատուցման պետական ծրագիրը»,- նշել է նախարարը։
Դեպոզիտները, նրա խոսքով աճի բարձր տեմպեր են ցուցադրել՝ առաջ անցնելով վարկերից։