News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 22-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 8-ական, հոգեկան ներգործության ու խոշտանգման՝ 6-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 3-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու՝ 2-ական, սպանության փորձի, ավազակության, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի որսի, թմրանյութի իրացման, շինարարական աշխատանքների ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացման, ընտրական հանձնաժողովների աշխատանքների կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները խախտելու և ինքնավնասման 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, կողոպուտի և դրամանենգության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 1 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Նազարբեկյան թաղամասում. այրվել է Ford-ի սրահը, վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 4-ին` ժամը 08։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հայտնի է դարձել Մոսկվայում ադրբեջանցու պատկանող շուկայում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը
Առևտրի տաղավարներում բռնկված հրդեհի մասին հայտնել են ականատեսները
«Գալուստի Ձոր» հանգստյան գոտում խմբակային խուլիգանության վարույթով նախաքննությունը՝ 8 անձի մասով, ավարտվել է
Նշված 8 անձի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող…
1 մլն 300 հազար դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է «Մուշական-Ջրաշեն» գերեզմшնատան վարիչը
Մասնավորապես՝ Հ. Ղ.-ն, իր իշխանական լիազորություններն օգտագործելով երեք տարբեր անձանց օգտին գործողություն կատարելու, այն է՝ «Մուշական-Ջրաշեն» ...
Հնդկաստանում կինը նվերի պատճառով մեկ հարվածով սպանել է ամուսնուն
Նիխիլի քիթը և մի քանի ատամները կոտրվել են։ Նիխիլը կորցրել է գիտակցությունն՝ ուժեղ արյունահոսության պատճառով...
Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատավորի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան
Կար ժամանակ, երբ վերաքննիչ քրեական դատարանը համարվում էր արդարության...
Ամենաշատ