News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 24-ին Եղեգիսի անտառապետության 2-րդ պահաբաժնի տարածքում հայտնաբերվել, Կարմիր գրքում գրանցված կենդանու՝ բեզոարյան այծի որս կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, «ՎԱԶ-2121»-ով հանդերձ, Եղեգնաձորի բաժին են տեղափոխվել 32-ամյա և 56-ամյա երկու տղամարդ՝ երկուսն էլ Եղեգնաձորի բնակիչ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են դանակներ: 56-ամյա տղամարդու հայտարարությամբ՝ «ՎԱԶ-2121»-ի բեռնախցիկում իրենց կողմից ապօրինի որսած բեզոարյան այծի մարմին կա, իսկ սրահում՝ իրենց անվամբ հաշվառված որսորդական ողորկափող և ակոսափող հրացաններ ու փամփուշտներ։

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սպանություն` Երևանում. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է. կա վիրավոր
Կայքի տեղեկություններով, ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են դանակահարողի ինքնությունը…
Էջմիածնում երկհարկանի  տուն է այրվել. Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային...
Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
Եղեգիս գյուղի ինքնաշեն կամրջի սկզբնամասում «UAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, պարեկային ծառայության Վայոց Ձորի վաշտի պարեկները...
Բայանդուր գյուղի տներից մեկի բակում գտնվող թոնրատանը հրդեհ է բռնկվել
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 20:00-ին: Այրվել է վառելափայտ (մոտ 3 խմ) և ջերմահարվել թոնրատան...
Սիսիան-Գորայք ճանապարհին բեռնատարը սահել է ձորը և շրջվել. վարորդն ինքնուրույն դուրս է եկել. նրան հոսպիտալացրել են
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Ամենաշատ