News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է վերջին օրերին և վերջին շաբաթներին Ռուսաստանի մեր գործընկերների արած հայտարարություններն ուղղակի միջամտություն են Հայաստանի ներքին գործերին, մասնավորապես, պետական հեռուստատեսություններով հնչող խոսույթը և որոշ մեդիա դեմքեր, որոնք հաճախ արտահայտում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումները, շատ ուղղակիորեն Հայաստանի քաղաքացիներին կոչ են անում դուրս գալ Հայաստանի իշխանությունների դեմ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

«Նաև պաշտոնական շրջանակներից են հնչում հայտարարություններ, մասնավորապես, Պետդումայի պատգամավորներ և այլն, որոնք խոսում են Հայաստանի պետականության վերացման և նման այլ գործընթացների մասին, ինչն անընդունել է։

Մեր ակնկալիքը մեր գործընկերներից՝ լինել գործընկերային ու չմիջամտել Հայաստանի ներքին գործերին և կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները, բայց, ցավոք սրտի, վերջին շրջանի զարգացումները հակառակն են ապացուցում»,-հավելել է հանձնաժողովի նխագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ