News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


Երեկվանից Լաչինի միջանցքով ԼՂ-ից իրականացվում է քաղաքացիների տեղափոխում դեպի Հայաստան. Ժամը 12:00-ի դրությամբ արդեն իսկ հրապարակվել են տվյալները՝ 4850 քաղաքացի արդեն անցել է սահմանը և գտնվում է Հայաստանում: Կոռնիձորում գտնվող հումանիտար կայանում իրականացվում է վերջիններիս դիմավորումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Կոռնիձորում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

«Քաղաքացիները գրանցվում են, տեղի է ունենում վերջիններիս կարիքների առաջնային գնահատում, ըստ դրա` իրականացվում են համապատասխան աշխատանքները: Այստեղ գործում է նաև քաղաքացիներին առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար կետ, հոգեբանական աջակցություն է տրամադրվում քաղաքացիներին: 24-ժամյա ռեժիմով բոլոր մարմիններն աշխատում են, կայանը աշխատում է, գործում է նաև Գորիսում գտնվող կոորդինացիոն կենտրոնը, որտեղ ուղարկվում են այն քաղաքացիները, որոնք ունեն օթևանի խնդիր. այնտեղ գրանցվելուց ու կարիքները գնահատելուց հետո վերջիններիս տրամադրվում է համապատասխան կեցավայր»,- նշեց նա:

Վարդան Սարգսյանը նշեց, որ Գորիսի կոորդինացիոն կենտրոնը նախատեսված է այն քաղաքացիների համար, որոնք կեցության խնդիր ունեն, և մինչ այս պահը գրանցված և կեցության համար դիմած բոլոր քաղաքացիների համար ապահովվել է համապատասխան կեցություն:

«Կեցավայրերը ամբողջ հանրապետության տարածքով են նախատեսվում: Միայն Սյունիքի մարզով չի սահմանափակվում»,- ասաց նա:

Իսկ քաղաքացիների փոխադրումը ԼՂ-ից ՀՀ, Վարդան Սարգսյանի խոսքով, իրականացվում է քաղաքացիների անձնական մեքենաներով, ավտոբուսներով:

«Կառավարության կողմից հայտարարվել էր, որ պատրաստ է աջակցություն հայտնել և ընդունել ԼՂ-ից տեղահանված ժողովրդին և այդ առումով կոնկրետ առանձին վերցրած ֆինանսակայն միջոցների կամ այլ դետալների մասով չեմ կարող ասել, բայց Կառավարությունը պատրաստակամության մասին հայտնել է: Եթե չեմ սխալվում, նախապես հնչել է 40 հազար թիվը, միգուցե, դա ճշգրտման կարիք ունի: Նախապես հայտարարված թվից ավելի ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց Սարգսյանը։

Հարցին՝ անընդհատ տեղեկություն է հայտնվում, որ վառելիք չկա Արցախում, որպեսզի մարդիկ գան, Վ. Սարգսյանն ասաց. «Հստակ տեղեկատվություն չունեմ այդ հարցին ինչ լուծում է  տրվում, բայց այդ ինֆորմացիան կա։ Կարծում եմ՝ խնդիրը լուծելու ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն»։

Այն հարցին ի պատասխան, թե որքան քաղաքացիների ՀՀ-ն կարող է ընդունել, Վարդան Սարգսյանն ասաց. «Կառավարության կողմից հայտարարվել էր, որ Կառավարությունը պատրաստ է աջակցություն հայտնել և ընդունել ԼՂ-ից տեղահանված ժողովրդին, և այդ առումով կոնկրետ առանձին վերցրած ֆինանսակայն միջոցների կամ այլ դետալների մասով չեմ կարող ասել, բայց Կառավարությունը պատրաստակամության մասին հայտնել է: Եթե չեմ սխալվում, նախապես հնչել է 40 հազար թիվը, միգուցե դա ճշգրտման կարիք ունի: Նախապես հայտարարված թվից ավելի ոչինչ չեմ կարող ասել:

Իսկ թե որքան են շարունակվելու քաղաքացիներին ընդունելու աշխատանքները, նա ասաց, որ ներկա պահին հարց դրված չէ, թե ինչ տևողությամբ են իրականացվելու աշխատանքները: «Քանի դեռ քաղաքացիների հոսք կա, և նրանք կարիք ունեն գրանցվելու, գործընթացը պետք է շարունակվի»,- նշեց Վարդան Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ