
Ուկրաինան եւ ԱՄՆ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ Կիեւը կստանա 522 մլն դոլար ուկրաինական էներգահամակարգի կայունությունն ամրացնելու համար, տեղեկացրել են Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունում։
Ուկրաինան 422 մլն դոլար կստանա որպես նոր էներգետիկական օգնություն, եւս 100 մլն դոլար կախված կլինի որոշակի միջոցների իրականացումից, ներառյալ բարեփոխումները, նշված է դեսպանության հայտարարությունում։
Նպատակներից մեկընՈւկրաինայի կրիտիկականորեն կարեւոր ենթակառուցվածքի վերականգնմանն օգնելն է, հայտարարել են գերատեսչությունում, էլեկտրակայանների եւ տրասնֆորմատորների դեմ Ռուսաստանի օդային գրոհներից հետո, որոնց պատճառով անցած ձմռանը միլիոնավոր մարդիկ ժամանակ առ ժամանակ մնացել են առանց էլեկտրականության։
Այդ ժամանակվանից Ուկրաինան իրականացրել է մասշտաբային նորոգում, բայց պաշտոնական անձինք նախազգուշացրել են այս ձմռանն սպասվող նոր հարձակումների մասին։
Հուշագիրը նաեւ նպատակ ունի օգնել Ուկրաինային էներգետիկական սեկտորի բարեփոխմանն ուղղված աշխատանքում եւ Ռուսաստանի հետ պատերազմից հետո Եվրամիությանն ինտեգրված ցածր ածխաջրածնային, մրցունակ էներգետիկ տնտեսությանն անցնելու հարցում։