News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Մենք այստեղ ենք բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վիճակը  ոչ միայն դիտարկելու, այլ նաև պաշտպանության  գործընթացը փաստացի ստանձնելու նպատակով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Կոռնիձորում գտնվող հումանիտար կայանում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Հիշեցնենք, որ հենց այդ կայանում են Արցախից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված քաղաքացիները գրանցվում, կարիքների առաջնային գնահատում կատարվում։

Նա նշեց, որ իրենք անընդհատ կապի մեջ են միջազգային գործընկերների հետ, նաև այստեղ են միջազգայի գործընկերների հետ։

«Երկրորդ, մենք հենց ինքներս ենք  զբաղվում իրավունքների պաշտպանությունը  հնավորինս պատշաճ մակարդակով իրացնելու պրոցեսով։ Երրորդ՝ փաստահավաք աշխատանք ենք իրականացնում»,- նշեց Մանասյանը։

Նա հայտնեց, որ զրուցել է տեղահանվածերի հետ, նաև իրենց հատուկ մեթոդաբանությամբ են զրույց վարել։

«Մի բան կուզեմ հստակ արձանագրել՝ մենք ակնհայտորեն գործ ունենք բռնի տեղահանման գործընթացի հետ, որովհետև  նույնիսկ այն դեպքում, երբ մարդիկ, ըստ էության, իրենք են այս պահին դուրս գալիս իրենց տներից, հայրենիքից, բայց ակնհայտ է, որ այդ իրավիճակը ստեղծվել է  այն պատճառով, որ իրենք  չունեն  մարդու հիմնարար իրավունքների, անվտանգության երաշխիքներ։ Դա ցույց է տալիս նաև այստեղ եղած իրավիճակը»,- ասաց Անահիտ Մանասյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ