News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին: ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին լիազորությունների ստանձնման առթիվ՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է Լիտվայի դերը՝ որպես Եվրոպայի կարեւոր գործընկերոջ:

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայերին վերաբերող օրակարգային հարցեր՝ դատապարտելով ադրբեջանցիների էթնիկ զտման հետեւողական քաղաքականությունը: Այս համատեքստում հավանության է արժանացել տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում իրականացնելու դեսպանի առաջարկը: ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ կոնկրետ քայլեր կատարելու ժամանակն է՝ ընդգծելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը՝ հիշեցնելով, որ միջազգային հեղինակավոր կառույցների հայտարարությունները, մարդու իրավունքներն ու համընդհանուր արժեքները հարգելու կոչերը մնում են անպատասխան: Նա հավելել է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է ժողովրդավարության օրակարգին՝ այս հարցում եւս ակնկալելով միջազգային հանրության գործուն աջակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ