
Իվանյանում ավարտվել է Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպումն անցել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ:
Հայկական կողմը ներկայացնում էին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։ Ադրբեջանական կողմը ներկայացնում էր պատգամավոր Ռամին Մամեդովը։