
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը Պարսից ծոցի ութ ափամերձ պետություններին առաջարկել է ռազմածովային դաշինք կազմել տարածաշրջանային անվտանգության ապահովման համար, հաղորդում է Tasnim-ը:
Դերծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրները կարող են տարածաշրջանային անվտանգություն ապահովել ութ երկրների դաշինքի շրջանակներում փոխադարձ համագործակցության միջոցով: Նրա խոսքով՝ ռազմածովային դաշինքը տարածաշրջանի ժողովուրդներին կօգնի խաղաղ ապրել։ Նա հարեւան պետություններին հիշեցրել է, որ օտարներն իրանաֆոբիա են հրահրում, որպեսզի արդարացնեն իրենց անօրինական ներկայությունը տարածաշրջանում: Հրամանատարը նախազգուշացրել է, որ օտարերկրյա ռազմական ուժերը գտնվում են տարածաշրջանում զենք վաճառելու եւ նավթային ռեսուրսները թալանելու նպատակով: