
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կազմել է 387.50 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.18 դրամ (աճել է 0.31 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 474.22 դրամ (աճել է 0.01 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.03 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 390-390.50 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 405-408 դրամով, վաճառվում է 417-420 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.71-4.01 դրամով, վաճառվում է 4.05-4.22 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 390-391 դրամով:
Եվրոն գնվում է 410-413 դրամով, վաճառվում է 417 դրամով:
Ռուբլին գնվում է 3.90-3.95 դրամով, վաճառվում է 4.05 դրամով: