
Գերմանիայի տրանսպորտի նախարար Ֆոլկեր Վիսինգը մերժել է չինական էլեկտրամոբիլների սուբսիդավորման համար հնարավոր տուգանային տուրքերը։
«Սկզբունքորեն ես չեմ մտածում շուկայական խոչընդոտների կառուցման մասին»,-ասել է Վիսինգը Augsburger Allgemeine թերթում: Նրա խոսքով՝ նման մեկուսացման քաղաքականությունը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել, որը հսկայական վնաս կհասցնի գերմանական տնտեսությանը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը այս ամիս հայտարարել է, որ հետաքննում է այն հարցը, թե արդյոք պետք է պատժիչ տուրքեր սահմանվեն՝ ԵՄ ավտոարտադրողներին Չինաստանից էլեկտրական մեքենաների ներմուծումից պաշտպանելու համար։
Չինաստանը հետաքննությունն անվանել է պրոտեկցիոնիստական եւ զգուշացրել է, որ այն կվնասի տնտեսական հարաբերություններին, եւ այդ մտահոգությունը կիսում են Գերմանիայի ավտոարդյունաբերության ներկայացուցիչները: