News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Բնակարանների վարձակալության կոլապսը սկսված է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է օգտատեր Էդուարդ Հայրումյանը։

«Բայց սկզբում պատմեմ լավ դեպքը, հետո՝ նոր մնացածը։

Երեկվանից օգնում եմ հարազատներիս մասիվներում վարձով բնակարաններ գտնել։ Առաջին բնակարանը list.am-ում 230.000 դրամ արժեր, տերը սկզբում ցավակցեց Արցախի դեպքերի հետ կապված, վարձը իջեցրեց 220.000 դրամ և ասաց, որ իր կողմից էլ նոր սառնարան կգնի այսօր։ Ցավոք, սա միակ լավ մարդու հանդիպելու դեպքն էր։

Մյուս 5 պայմանավորված դեպքերում, մեկն առավոտյան զանգել և չեղարկել է պայմանավորվածությունը, մյուսը երեկվա 150.000-ը այսօր սարքել 200.000, մի դեպքում 180-ը՝ 230.000, իսկ մյուս 2 դեպքում 200.000-ը դարձավ 250.000:

Սիրելի մարդիկ, ովքեր վարձով բնակարաններ եք հանձնում, եթե ռուսների ռելոկացիայի ժամանակ վարձի գները բարձարացնելն ինչ-որ տեղ դիտվում էր որպես բիզնես, ապա Արցախի էթնիկ զտումով պայմանավորված տան վարձերը բարձրացնելուց հետո, երբ գիշերը գլուխներդ դնեք բարձին՝ իմացեք, որ դուք անսիրտ, անինքնասեր ու անհայրենիք անբարոյականներ եք»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ