News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 28
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը քաղաքացիներին խնդրում է ուշադիր լինել արցախցիներից յուրաքանչյուրի նկատմամբ, շրջապատել նրանց սիրով ու հոգատարությամբ։

«Հատկապես այս օրերին շատ են թիրախավորվում Արցախի մեր հայրենակիցները։ Այդ իսկ պատճառով շատ եմ կարևորում, որ արցախցու հույզերի, զրկանքների հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքող, ժամանակին Արցախի, այնուհետև Հայաստանի հաշվին հարստացած, բանակի ու անվտանգության զարգացման հաշվին իրենց նեղ շրջապատների բարեկեցությունն ապահոված մի խմբակի և իր արբանյակների ապապետական գործողությունների պատճառով լարվածություն չառաջանա մեր հայրենակիցների նկատմամբ։

Այսօր հարյուրավոր երեխաներ, քույրեր, եղբայրներ,  տատիկներ ու պապիկներ նախընտրում են լքել իրենց տներն ու գալ Հայաստան։ Պետությունն աջակցում է կացարանով, սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով՝ բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Նրանք վերոհիշյալ նույն խմբակի գործունեության տուժածներն են։

Արցախի մեր հարազատներն այսօր մեր հոգատարության ու աջակցության կարիքն ունեն։ Մեր քաղաքացիներին խնդրում եմ ուշադիր լինել նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ, շրջապատել նրանց սիրով ու հոգատարությամբ»,- Facebook-ում գրել է Արշակյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին. Ալեն Սիմոնյան
Մեր իշխանությունը, իր վրա հարված վերցնելով, այնպիսի հայտարարություններ է արել, այնպիսի քայլեր է արել, որ մենք մեր իշխանությունը դրել ենք հարվածի տակ ու մեծ ռիսկի ենք գնացել...
Լեռնային Ղարաբաղի հարց ՀՀ–ի համար գոյություն չունի. ԱԺ նախագահ
Սա արդեն մի 8 անգամ ասել ենք վերջին մեկ–երկու տարվա ընթացքում...
Առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ կամ Շուշի. Ալեն Սիմոնյան
Մենք խոսում ենք խաղաղության մասին ուղղակի խաղաղության մասին խոսելու համա՞ր, թե մենք իրոք մտովի պատրաստ ենք գնալ խաղաղության...
Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել
Ենթադրվում է, որ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։ Վտանգված են...
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահը հայտարարեց, որ ՀՅայաստանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է դեռ 1991 թվականին…
ECFR. Սյունիքով ցամաքային միջանցքի ստեղծումը զգալի ռիսկեր է պարունակում Եվրոպայի համար
Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց Լեռնային Ղարաբաղի ամբողջական վերահսկողությունը, վիճելի...
Ամենաշատ