News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2020 թվականի պատերազմից հետո USAID-ի միջոցով որեւէ օգնություն չի ուղարկել Արցախ: Նա ոչ մի օգնություն չի տրամադրել շրջափակված Արցախին։ Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) X միկրոբլոգում տեղակայված հաղորդագրության մեջ․

«Բայց նա լուսանկարիչներ է ուղարկում, որպեսզի ցույց տա իր կարեկցանքը փախստականների հանդեպ, ընդ որում նա օգնել է Ադրբեջանին էթնիկ զտումներ իրականացնել Արցախում։

Զինելով եւ աջակցելով Արցախի 120 000 բնիկ քրիստոնյա հայերի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանությանը՝ Բայդենն այժմ ծաղիկներ է ուղարկում հայերի հուղարկավորությանը, այն դեպքում, երբ նա ակտիվորեն մասնակցել է նրանց հին հայրենիքում էթնիկ զտումներին:

Ոչ մի օգնություն Արցախին։ Բայց լուսանկարիչների պակաս չկա․․․Նա ավելի շատ միջոցներ է ծախսել USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի, լուսանկարիչների ՝ Հայաստան կատարած այցի վրա, քան վերջին երեք տարիների ընթացքում Արցախում մարդասիրական օգնության ծրագրերի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ