
Լարվածության թուլացման գործում Թուրքիան խոչընդոտում է, որպեսզի ՆԱՏՕ-ն իր դերը խաղա Լեռնային Ղարաբաղում լարվածության թուլացման գործում։ Այս մասին այսօր հայտարարել է անանուն բարձրաստիճան եվրոպացի դիվանագետը, հաղորդում է Guardian-ը:
Նրա խոսքով՝ արեւմտյան ռազմական դաշինքը կարող է ավելի ակտիվ դեր խաղալ հումանիտար իրավիճակի եւ եվրատլանտյան անվտանգության վրա ազդեցության պատճառով: Սակայն ՆԱՏՕ-ն «կաթվածահար է», երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, Թուրքիայի անդամ երկրի պատճառով, որն աջակցում է Ադրբեջանին:
Հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն կամ եվրոպական կառավարությունները շարունակական ճգնաժամի վրա ազդելու որեւէ լծակ ունեն, երկրորդ բարձրաստիճան եվրոպացի դիվանագետը քմծիծաղով ասել է․ «Իրականում՝ ոչ»։