Բռնի տեղահանված արցախցիների համար Երևանում օգնություն են հավաքում:
«Աշխարհը մեր ձեռքերում» կազմակերպության ներկայացուցիչներից մեկի խոսքով, իրենք հիմնականում հավաքում են չոր սնունդ, որը պահպանման երկար ժամկետ ունենա, տաք հագուստ եւ հիգիենայի պարագաներ:
«Արդեն մեկ շաբաթ է հավաքում ենք, այսինքն նախապատրաստական բազա ունենք մեր պահեստում: Հիմա էլ ճշտվում են հասցեները, որ երբ արցախցիները գան, մենք մեր փոքրիկ լումայով կարողանանք օգնություն տրամադրել նրանց: Հիմա աշխատում ենք նրա վրա, որ ունենաք հասցեների բազա, որ իմանանք՝ ով ինչի կարիք ունի, որ հասկանանք, թե ոնց կազմակերպենք աշխատանքները:
Մենք տեսնում ենք մեր քաղաքացիների սերն ու հոգատարությունը, անտարբեր չեն անցնում: Թեկուզ մի փոքր շոկոլադ են տալիս: Այդ ամեն ինչը շատ մեծ բան է, ամեն մեկի թեկուզ չնչին օգնությունը շատ կարեւոր է:
Մենք գտնվում ենք Սայաթ Նովա-Աբովյան խաչմերուկում»,-ասաց կազմակերպիչներից մեկը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում