
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան «հնարավորության պատուհան է բացել տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար»: Այս մասին Նախիջեւանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Էրդողանը հույս է հայտնել, որ Հայաստանը «անկեղծ քայլեր» կձեռնարկի տարածաշրջանում կայունության և խաղաղության համար այս հնարավորությունից օգտվելու համար։ «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքը և ազնիվ քայլեր կձեռնարկի»:
Նա հավելել է, որ Ադրբեջանի հաջողությունը հպարտություն է Թուրքիայի համար և շնորհավորել է ադրբեջանական բանակին՝ տարածաշրջանի խաղաղ բնակիչների նկատմամբ «զգայունություն» ցուցաբերելու համար։