
ՀԱՊԿ-ից դուրս գալու Ղազախստանի մտադրությունների մասին տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հայտարարել է Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը:
«Տեղեկատվություն է տարածվում, թե, իբր, Ղազախստանն ու Հայաստանը բանակցում են ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ։ Դա, ամենայն հավանականությամբ, չի համապատասխանում իրականությանը: Ընդամենը մի քանի օր առաջ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները խորհրդակցություն են անցկացրել եւ այնտեղ քննարկվել են կազմակերպության զարգացման հետագա ուղիները»,-ասել է նա։