News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիները հանրահավաք են անցկացնում Հանրապետության հրապարակում: Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Նշենք, որ առավոտից կրկին Երեւանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, փակվել են բազմաթիվ փողոցներ: Կարմիրբերետավորները բերման են ենթարկել հարյուրվոր քաղաքացիների: Մասնավորապես, բերման են ենթարկվել ԱԺ պտգամավոր Թադեւոս Ավետիսյանը, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը, լրագրող Դավիթ Սարգսյանը, ԵՊՀ դասախոս Ցոլակ Ակոպյանը:

Այս պահին Հանրապետության հրապարակում ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

ՀՀ առաջին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ երեք օր շարունակ վաղ առավոտից մինչև երեկո Հայաստանը պարալիզացվելու է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ