News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Սերբիայի բանակը երկուշաբթի սկսել է զրահամեքենաների տեղափոխումը Կոսովոյի հետ վարչական սահման, գրում է սերբական «Բլից» թերթը։

«Սա եւս մեկ ապացույց է այն բանի, որ Կոսովոյի հյուսիսում արտակարգ իրավիճակ է ստեղծվում»,-գրում է թերթը։

Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին հայտարարել է, որ կիրակի գիշերը Պրիշտինայից 55 կմ հեռավորության վրա մոտ 30 զինված մարդիկ կրակ են բացել կոսովացի ոստիկանների ուղղությամբ։

Սերբիայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Օռլիչն իր հերթին քննադատել է Կուրտիի հայտարարությունը եւ ենթադրել, որ լարվածության սրմանը ձգտում է ոչ թե Սերբիան, այլ հենց Կոսովոյի իշխանությունները:

Թերթը նշում է, որ երկուշաբթի օրը իրավիճակը Կոսովոյի հյուսիսում համեմատաբար հանգիստ է, թեեւ դեպքի վայրը մինչ օրս արգելափակված է մնում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ