
ԱՄՆ առեւտրի նախարարությունը որոշել է արտահանման սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի, Գերմանիայի, Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի, Պակիստանի, Ֆինլանդիայի 28 կազմակերպությունների նկատմամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ կառավարության պաշտոնական փաստաթղթերում։
Նշվում է, որ արդյունաբերության եւ անվտանգության հարցերով բյուրոն, որը մտնում է ԱՄՆ առեւտրի նախարարության կառուցվածքի մեջ, պնդում է, որ այդ կազմակերպությունները, ԱՄՆ կառավարության գնահատմամբ, գործում են Միացյալ Նահանգների ազգային անվտանգության կամ արտաքին քաղաքականության շահերին հակառակ։
Սահմանափակումների արդյունքում մատակարարները չեն կարողանա ամերիկյան ապրանքներ ուղարկել ԱՄՆ առեւտրի նախարարության պատժամիջոցների տակ հայտնված իրավաբանական անձանց՝ առանց դրանից առաջ հատուկ լիցենզիա ստանալու: