News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ շուրջ 6 ժամ առանց ձերբակալման որոշման՝ ապօրինաբար պահելով քննչական մարմնում՝ «168 Ժամ»-ի (168.am) լրագրող Դավիթ Սարգսյանը ձերբակալվեց: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Դավիթ Սարգսյանը ձերբակալվել է խուլիգանության կասկածով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ընդ որում, ըստ նրա պաշտպանների, Դավիթ Սարգսյանին բերման ենթարկող ոստիկանը մի քանի անգամ փոխել է զեկուցագիրը, կեղծել փաստաթղթեր:

Դավիթ Սարգսյանին ճանաչող յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ խուլիգանական վարքագիծը որևէ աղերս չի կարող ունենալ նրա հետ: Դավիթի նկատմամբ, նրա լրագրողական գործունեությունը նկատի ունենալով, ակնհայտորեն իրականացվում է քաղաքական հետապնդում, որովհետև այն, ինչ վերագրվում է մեր գործընկերոջը, տեղի է ունեցել ուղիղ եթերում, և դա որևէ կերպ խուլիգանություն որակվել չի կարող:

Դավիթ Սարգսյանը՝ որպես համալսարանական, գիտության հետ առնչություն ունեցող մարդ, որպես ՀՀ քաղաքացի, ԵՊՀ-ում այսօր քաղաքացիական ակցիա է իրականացրել՝ փորձելով կանխել այն հակահայ հայտարարության ընդունումը, որը փորձ էր արվում ԵՊՀ գիտխորհրդի անդամներին պարտադրել ընդունել:

Դավիթ Սարգսյանի քաղաքացիական կեցվածքն ու ակտիվությունը շատ լավ առիթ էին գործող իշխանության համար՝ մեկուսացնելու, լռեցնելու նրան:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի նկատմամբ հետապնդումը, լրագրողական համայնքին կոչ անում անտարբեր չլինել իրենց գործընկերոջ նկատմամբ տեղի ունեցողի հանդեպ, իրենց ձայնը բարձրացնել՝ ի պաշտպանություն Դավիթ Սարգսյանի:

Միջազգային մեր գործընկերներին, խոսքի ազատության խնդիրներով զբաղվող իրավապաշտպան կազմակերպություններին կոչ ենք անում դատապարտել Դավիթ Սարգսյանի ապօրինի և անհիմն ձերբակալության փաստը, հետևել իրադարձությունների զարգացմանը՝ կանխելու  Հայաստանում օրեցօր խորացող ամենաթողության դրսևորումները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն ՀՀ-ում լրագրողական գերազանցության կենտրոն է ստեղծում լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր ներդնում
Համալսարանական փոխգործակցության այս քառամյա նախաձեռնությունը կյանքի...
Sports Illustrated-ին մեղադրել են արհեստական բանականության գրած հոդվածների հրապարակման մեջ
Sports Illustrated-ը հանել է հոդվածներն այն բանից հետո, երբ հաստատվել է, որ դրանք գրել է արհեստական բանականությունը...
Ադրբեջանը կանչել է արևմտյան երկրների դեսպաններին՝ նրանց մեղադրելով ԱբզասՄեդիա ընդդիմադիր լրատվամիջոցին աջակցելու մեջ
Հանդիպումների ժամանակ նշվել է, որ AbzasMedia լրատվական պորտալը, այդ երկրներում գրանցված...
Human Rights Watch. Ադրբեջանի իշխանությունները վախեցնում են խիզախ լրագրողներին
Ադրբեջանի իշխանությունները կասկածելի պատժիչ քրեական մեղադրանքներ են ներկայացնում իրենց քննադատների դեմ
Մեքսիկայում երեք լրագրող անհետ կորել է
Իրավապահ մարմինների տվյալներով՝ 59-ամյա Տոլեդո Խամեսին, ինչպես նաև կնոջն ու որդուն վերջին անգամ տեսել են նոյեմբերի 19-ին Տաքսկոյում...
Ադրբեջանի իշխանություններն ակտիվացրել են շարունակվող բռնաճնշումները. ԶԼՄ
Ադրբեջանի իշխանություններն ակտիվացրել են բռնաճնշումները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ