
Հյուսիսային Կորեայի իշխանությունները փաստացի ավարտել են հերթական միջուկային փորձարկման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության գիտության եւ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Լի Չժոն Հոն ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսի ժամանակ։
«Նույնիսկ այս պահին ԿԺԴՀ-ն շարունակում է իր անօրինական գործունեությունը միջուկային ոլորտում՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձեւերը եւ գործնականում ավարտել է յոթերորդ միջուկային փորձարկման նախապատրաստական աշխատանքները»,-ասել է նա։
Նախարարը հիշեցրել է, որ 2022 թվականի սեպտեմբերին Փհենյանն ընդունել է միջուկային ուժերի մասին նոր օրենքը եւ այն անվանել «ամենաագրեսիվ միջուկային դոկտրինն ամբողջ աշխարհում»։
Հոնի խոսքով՝ ԿԺԴՀ-ն «բացահայտորեն սպառնում է» կանխարգելիչ միջուկային հարվածով Կորեայի Հանրապետությանը: