News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Իրաքի անվտանգության ծառայությունները Քիրքուք նահանգում հակաահաբեկչական գործողության արդյունքում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան հրամանատարի: Այս մասին իրաքյան գերատեսչությունը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում:

«Մանրակրկիտ հետախուզական աշխատանքի եւ մշտական վերահսկողության շնորհիվ հակաահաբեկչական ծառայության աշխատակիցները քրդական կազմավորման օպերատիվ բաժնի հետ համատեղ իրականացրել են ահաբեկչական խմբավորման հրամանատար Աբու Բահարիի ձերբակալությունը Քիրքուք նահանգում»,-ասվում է հայտարարության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ Բահարին գլխավորել է այսպես կոչված «արտասահմանյան» գումարտակը։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ