News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 25-ից թույլ է տվել օտարերկրացիներին մուտք գործել երկիր՝ չեղարկելով COVID-19 համաճարակի բռնկմամբ պայմանավորված սահմանափակումները, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով չինական CCTV հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Հյուսիսային Կորեայի իշխանությունների հրահանգով՝ բոլոր օտարերկրացիները ԿԺԴՀ ժամանելուն պես պետք է անցնեն երկօրյա կարանտին, սակայն առաջին անգամ կկարողանան երկիր մուտք գործել 2020 թվականի հունվարից ի վեր, երբ Փհենյանը որոշել էր ամբողջությամբ փակել սահմանները՝ նոր կորոնավիրուսային վարակի սպառնալիքի պատճառով։

Ինչպես հիշեցնում է Yonhap-ը, այն բանից հետո, երբ Չինաստանում համաճարակաբանական իրավիճակը կայունացավ, Հյուսիսային Կորեան մասամբ վերսկսեց բեռնատար գնացքների շարժը չինական Դանդունի և հյուսիսկորեական Սինիյչժուի միջև անցյալ տարվա հունվարին, իսկ հումանիտար փոխանակումները սկսվեցին այս տարվա օգոստոսին, երբ հյուսիսկորեացի մի խումբ մարզիկներ Չինաստանով մեկնեցին Ղազախստան՝ մասնակցելու թեքվոնդոյի միջազգային մրցումներին։ Այնուամենայնիվ, սովորական քաղաքացիների, այդ թվում՝ զբոսաշրջային նպատակներով ճանապարհորդությունների ամբողջական վերսկսման մասին նախկինում չէր հաղորդվել։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ