News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտի Հանրապետական ԲԿ-ի բժիշկ Մարատ Հարությունյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ խնդրելով բոլոր բժիշկներին և բուժքույրերին գնալ Ստեփանակերտի Մանկան և Հանրապետական հիվանդանոցներ։

«Խնդրում եմ բոլոր բժիշկնեին և բուժքույրերին՝ գան մանկան և հանրապետական հիվանդանոցներ, աղաչում եմ եկեք»,- գրել է նա։

Նշենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում տեղի ունեցած ուժեղ պայթյունից կան զոհեր եւ վիրավորներ։ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ:

Ստեփանակերտի  հարակից տարածքում՝ բենզինի պահեստում տեղի ունեցած ուժեղ պայթյունից կան զոհեր եւ վիրավորներ․ ԱՀ ՆԳՆ (ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ