News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Իսրայելցի զինվորականները անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ կազմակերպության ռազմական հենակետին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքը հարվածել է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող ռազմական հենակետին։ Դիրքը գտնվում էր այն տարածքի մոտ, որտեղից այսօր՝ երկուշաբթի, գրոհայինները կրակ են բացել Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների վրա՝ դաժան անկարգությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Կարնիի շրջանում (Իսրայելի հետ սահմանի անցակետում)»,- ասվում է հաղորդագրությունում։

Բացի այդ, բանակից հավելել են, որ իսրայելական զինվորականները «պատասխան կրակ են բացել՝ վնասազերծելու համար հարձակվողին, որը կրակել էր զինվորների վրա»։ Օրվա ընթացքում Իսրայելի անվտանգության ուժերը դադարեցրել են նաև Գազայի հատվածից ապօրինի կերպով իսրայելական տարածք մուտք գործելու երկու պաղեստինցիների փորձը, երկուսն էլ ձերբակալվել և տարվել են հարցաքննության, նշել են մամուլի ծառայությունում։ Զինվորականները հայտնել են, որ իսրայելական բանակի կողմից զոհերի մասին տեղեկություններ չկան:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ