News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Ի՞նչ անվտանգության գործուն երաշխիքներ է առաջարկում ԱՄՆ-ն Հայաստանին ու ԼՂ-ին, այն դեպքում, երբ գիտենք, որ ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերը Թուրքիան է, որի հովանավորչությամբ Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա պատերազմը եւ այսօր ավարտին է հասցնում էթնիկ զտումը: Այս հարցը լրագրողը տվեց ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամաթա Փաուերին՝ Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հիմա փորձագիտական գնահատականներ կան, որ տարածաշրջանի երկրներին Ռուսաստանից հեռացնելու համար Արեւմուտքը, ԱՄն-ն կարող են կռվել մինչեւ վերջին հայը, եւ դրա գինը կարող է լինել հայերի ողբերգություն»,-ասաց լրագրողը:

Ի պատասխան Փաուերն ասաց. «Իհարկե, մենք տեսնում ենք, որ վերջին ամսվա դեպքերը, Լաչինի միջանցքի արգելափակումը, նաեւ մի քանի տարիների դեպքերը, մենք հասկանում ենք, թե ինչու են հարցեր առաջանում Ռուսաստանի դերի վերաբերյալ որպես խաղաղապահ:

Մեր շեշտադրումը հայ-ամերիկյան գործակցության մասին է եւ ինչպես դա կարող ենք խորացնել: Դուք հարցնում եք կոնկրետ գործողությունների մասին մեր հարաբերությունները այս վերջին դեպքերի համատեքստում: Ես նորից չեմ կարող այս պահին ներկայացնել, թե ինչ է լինելու, որովհետեւ այս պահին այդ հարցերը քննարկման ընթացքում են: Ես, պետքարտուղարի տեղակալ Քիմը եւ դեսպան Քվինը վարչապետ Փաշինյանի հետ քննարկեցինք շատ առաջարկներ, որոնք հնչեցին կառավարության կողմից: Մենք դա փոխանցելու ենք եւ կտեսնենք, թե որոնց կկարողանանք արձագանքել: Որպես գործընկերներ մենք երկխոսություն ենք ծավալում ըստ կարիքների,ըստ ի հայտ եկող մտահոգությունների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ