News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Ես այստեղ եմ հանդիպելու մարդկանց, որոնք փախուստի են դիմել ԼՂ-ից, տեղեկանալու, թե ինչ է պատահել նրանց, լսելու նրանց ունեցած վախերի մասին, լսելու նրանց պատմությունները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ԱՄՆ դեսպանատանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) տնօրեն Սամանթա Փաուերը:

«Իմ այցի հիմնական նպատակն  այն է, որ հնարավորինս շատ տեղեկություններ կարողանանք ստանալ եւ աջակցություն ապահովել, փոխանցել հրատապությունն առ այն, որ այստեղ ԼՂ-ում պետք է լինեն անկախ աչքեր եւ միջազգային ներկայություն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Ալիեւը եւ Էրդողանը շարունակ խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին ուղիղ կամ անուղղակի սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին, ի՞նչ լծակներ ունի ԱՄՆ-ն զսպելու Ադրբեջանին եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային՝ նոր պատերազմ չսկսելու հարցում, Փաուերը լղոզված պատասխան տվեց. «Պետքարտուղար Բլինքենը, Ջեյք Սալիվանը եւ Բայդենի վարչակազմը մեծաթիվ ջանքեր են գործադրել, որ արդարացի եւ տեւական խաղաղություն լինի տարածաշրջանում: Բլինքենը բազմաթիվ եռակողմ հանդիպումներ է անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, ԵՄ-ն ու Շառլ Միշելն է այդպիսի հանդւպումներ կազմակերպել երկու երկրների ղեկավարների հետ: Շատ ջանքեր են ներդրվել խաղաղության հաստատման ուղղությամ: Այս տարածաշրջանը խաղաղությունից շատ ձեռքբերումներ կարող է ունենալ»,-ասաց նա՝ հավելելով, որ հասկանում է, որ կա թերահավատություն քաղաքական քայլերի նկատմամբ՝ հաշվի առնելով դրանց արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ