News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Պահը օրհասական է, մենք գտնվում ենք դժոխքի մեջ, դժոխքի մեջ փնտրում ենք լույս եւ ակնկալում ենք, որ ինչ-որ մեկը մեր համար պետք է այն վառի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Հանրապետության հրապարակում հայտարարեց բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։

«Դավաճաններ մի փնտրեք, մենք դավաճանված ենք մեր բոլոր արտաքին դերակատարների կողմից: Էդ մեկը հասկանալի է, բայց նաեւ դավաճանված ենք ներքին դերակատարների կողմից։ Տունը նստելով հարց չենք լուծելու, հետեւաբար պետք է դուրս գանք պայքարի: Ես ձեզ խնդրում եմ՝ ամեն օր մի զարթնեք, որպես նապոլեոնբոնապարտներ, այլ արթնացեք որպես զինվորներ, վստահեք այս հարթակին, քանի որ վերջին երեք տարում չի եղել այլ հարթակ, որ միանաք դրան»,-ասաց Տոնոյանը։

Նա շեշտեց, որ այս հարթակը բաց է, բայց պատասխանատվությունը կիսողը չկա՝ ծայրահեղ ծանր վիճակի պատճառով․

«Մենք պետք է պետության հետեւից գնանք, նրան սատար կանգնենք, բայց պետության այն ղեկավարը, որը 2020 թվին եկավ իշխանության սիրո եւ հանդուրժողականության քարոզով, ո՞ւր է այդ սերն ու հանդուրժողականությունը, չկա։ 2021 թվին ստոր տականքի նման խաբեց ժողովրդին, «Անջատում հանուն Արցախի փրկության» սուտ գաղափարով կորզեց մեր ժողովրդի քվեն,  ասաց՝ խաղաղություն եմ բերելու, բայց պատերազմներ բերեց վերջում էլ Արցախն էլ տվեց։ Ասում է՝ ինձ համար կարմիր գիծ է «Զանգեզուրի միջանցքը», ես չեմ հավատում, սուտ է ասում,  պայմանավորվել է արդեն՝ հերթական կեղծ պատերազմը պետք է սարքի, Եռաբլուրը պետք է եռապատկի՝ նոր հանգստանա: Վերջում պետք է ասի՝ կռիվ արեցի, որ Հայաստանի մյուս մասը փրկեի»,-հայտարարեց Տոնոյանը։

Տարոն Տոնոյանը հայտարարեց, որ Փաշինյանը հանձնելու է նաեւ անկլավները եւ ադրբեջանցիներին բնակեցնելու է Հայաստանի շրջաններում։

«Վաղն Արցախից 120 դիակ են բերելու։ Մենք արցախցիների դեմքին ո՞նց ենք նայելու, նրանք, ովքեր ոչինչ չեն անում, տանը նստած են, մենք մեր տունն ենք քանդում»,- ասաց նա։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ