News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Մերձմոսկովյան Կրասնոգորսկում երեք մարդ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է փողոցում վիճաբանությունից հետո։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել Կրասնոգորսկում՝ Վոլոկոլամսկի մայրուղու վրա, բազմաթիվ վկաներ ականատես են եղել մի խումբ տղամարդկանց միջև վիճաբանությանը և տեսագրել կատարվողը։

Տեսանյութի կադրերում հասարակական տրանսպորտի կանգառի մոտ մի խումբ տղամարդիկ հարաբերություններն են պարզում՝ վիճաբանության մասնակիցներից մեկը ավտոմատից մի քանի կրակոց է արձակում ընդդիմախոսների ուղղությամբ։

Երկու տղամարդ վիրավորվել է փորից, երրորդը՝ ոտքից, տուժածները հոսպիտալացվել են։ Հակամարտության պատճառն անհայտ է, իրավապահ մարմինները դեռ չեն մեկնաբանել միջադեպը։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ